Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ստամբուլի հիվանդանոցում կարանտին է հայտարարվել՝ Էբոլա վիրուսի կասկածանքով

Ստամբուլի հիվանդանոցում կարանտին է հայտարարվել՝ Էբոլա վիրուսի կասկածանքով
16.10.2014 | 15:26

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում երեկ երեկոյան վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներից մեկին Էբոլա վիրուսի կասկածանքով տեղափոխել են Ստամբուլի Մարմարայի համալսարանի ուսումնահետազոտական հիվանդանոց: Հիվանդանոցի շտապօգնության կենտրոնում կարանտին է հայտարարվել:
Թուրքիայի օդային տարածքով անցնող ինքնաթիռում գտնված կոտդ’իվուարցի մի կնոջ ջերմությունը բարձրացել է և սրտխառնոց է սկսվել, ինչի պատճառով էլ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքն անմիջապես դատարկվել է, և այնտեղ կարանտին է հայտարարվել:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ